Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են՝ միևնույնն է, ոչինչ չի փոխվելու և՞... արտագաղթում են

Ասում են՝ միևնույնն է, ոչինչ չի փոխվելու և՞... արտագաղթում են
20.08.2023 | 14:10

Համոզված եմ՝ Հայաստանի բնակչության զգալի մասը շատ լավ է պատկերացնում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» հետևանքները: Այդուհանդերձ, բնակչությունը չի ընդվզում:

Սա նոնսենս է:

Օրինակ, ինչպե՞ս կարող են Տիգրանաշենի (նախկինում՝ Քյարքի) և մերձակա բնակավայրերի բնակիչները հանգիստ նստել իրենց տներում:

Վերջիններս, արցախցիների և «խաղաղության պայմանագրով» թիրախավորված այլ տարածքների բնակիչների հետ միասին պետք է վաղուց Երևանի փողոցներում լինեին և ինձ նմաններին առաջնորդեին:

Կամ՝ բոլորը գիտեն, թե ի՛նչ կլինի, եթե «խաղաղության պայմանագրի» հիմքով Արծվաշենը դե յուրե հանձնվի Ադրբեջանին:

ՈՒ ի՞նչ:

Ոչինչ:

Մարդիկ չեն ցանկանում իրագործել անգամ հանրայնորեն բողոքն արտահայտելու իրենց իրավունքը: Ասում են՝ միևնույնն է, ոչինչ չի փոխվելու և՞... արտագաղթում են:

Այսինքն, վերջիններս, այնուամենայնիվ, ցանկանում են ինչ-որ բան փոխել, սակայն միայն իրենց կյանքը և միայն Հայաստանից դուրս: Սա նշանակում է, որ մեր երկրում հասարակությունն այլևս հայրենասեր չէ:

Իրավունք ունի՞ անհայրենասեր հասարակությունը պետականություն ունենալու:

Իհարկե՝ ունի:

Որքա՞ն ժամանակ:

Կարծում եմ՝ այս վիճակը երկար շարունակվել չի կարող:

Վերջերս մի տեղ կարծիք լսեցի, որ Արցախի խնդրի լուծումը կամ Ադրբեջանի հետ ինտեգրումն է, կամ բնակչության էվակուացիան: Այսպես շարունակվելու դեպքում, շատ շուտով նույն կարծիքը կլսենք մնացյալ Հայաստանի մասով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ. Տեսանյութում Արծվաշենն է:

Նկարահանումն արված է մոտ մեկ շաբաթ առաջ:

Դիտվել է՝ 4248

Մեկնաբանություններ